20.12.2016|
10:33
Պետերբուրգցի գրող Նիկոլայ Աստաֆևը գիրք է հրատարակել, որտեղ 20 տարի տևած ուսումնասիրությունների հիման վրա ապացուցում է, որ Սերգեյ Եսենինի ողբերգական մահվանն առնչվող շատ փաստաթղթեր կեղծված են՝ թաքցնելու նրա սպանությունը: Մինչև այսօր էլ հանրագիտարաններում շարադրվում է ռուս հանճարի մահվան պաշտոնական վարկածը՝ նա ինքնասպան է եղել «Անգլետեր» հյուրանոցում կախվելով: